Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

12:10     1 մայիսի, 2023

Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը մի քանի օրով դադարեցվել է, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,– ասված է հաղորդագրությունում:


© armedia.am