Եվրոպայում և ԱՄՆ-ում այս տարի բարձր ինֆլյացիա է սպասվում․ Համաշխարհային տնտեսական ֆորում

15:02     2 մայիսի, 2023

Համաշխարհային տնտեսկան ֆորումի փորձագետների ճնշող մեծամասնությունը  կարծում է, որ այս տարի Եվրոպայում  և ԱՄՆ-ում բարձր կամ անգամ շատ բարձր ինֆլյացիա է սպասվում։ Այս մասին նշվում է կազմակերպության կայքում գլխավոր տնտեսագետների 2023 թվականի մայիսի կանխատեսման մեջ։

«Ընդհանուր դրույքաչափերը սկսել են նվազել, սակայն հիմնական ինֆլցային ավելի կայուն է, քան շատերը կարծում էին։ Դինամիկան հատկապես նկատելի է Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ գլխավոր տնեսագետների ճնշող մեծամասնությունը բարձր կամ անգամ շատ բարձր ինֆլյացիա են սպասում», - նշվում է փաստաթղթում։

Համաշխարհային տնտեսական համաժողովի փորձագետների միայն 14 տոկոսն է կարծում, որ Չինաստանում սպասվում է բարձր ինֆլյացիա։


© armedia.am