Մեծ Բրիտանիայում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի վարկանիշը, գրում է The Times-ը։
Աղբյուրի տվյալներով՝ բրիտանացիների 62%-ը կարծում է, որ Չարլզ III-ը լավ թագավոր կլինի։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի մարտին այս կարծիքին է եղել հարցվածների 39%-ը։
Բացի այդ, հարցված բրիտանացիների 60%-ը կողմ է միապետության պահպանմանը։
Միապետության կողմնակիցների մեծ մասը հասարակության 65 տարեկանից բարձր անձինք են, ամենաքիչը՝ 18-ից 24 տարեկան երիտասարդներն են։