Օբաման Մերկելի հետ ընթրել է Բեռլինում

17:01     3 մայիսի, 2023

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային երեքշաբթի օրը նկատել են Բեռլինի ռեստորանում Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ ճաշելիս, հայտնում է Bild-ը։

Հրատարակության տվյալներով՝ Օբաման երեքշաբթի երեկոյան վայրէջք է կատարել Բեռլինում, որից հետո ավտոշարասյունով գնացել է Շյոնեբերգ թաղամաս:

ԱՄՆ նախկին նախագահն այդտեղ գտնվող իտալական ռեստորանում ընթրել է Մերկելի և նրա ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ։

Նշվում է, որ Օբաման Բեռլինում մի քանի օրով է: Նախատեսվում է, որ Mercedes-Benz Arena-ում կայանալիք միջոցառմանը խոսելու է «մեր ժամանակի մեծ մարտահրավերների ու հնարավորությունների մասին»: 


© armedia.am