Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ներառվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում
Luxatic կայքը Երևանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ներառել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում, փոխանցում է Sputnik-ը:
Նշվում է, որ 25 եկեղեցիները և՛ ներսից, և՛ դրսից ոչ միայն հիասքանչ կրոնական կառույցներ են, այլև համաշխարհային պատմության մի մասը, որոնք շատ բան են պատմում յուրաքանչյուր երկրի յուրահատուկ մշակույթի մասին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ցանկում 17-րդն է։
«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաև որպես Երևանի Մայր տաճար, այն Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից»,- գրում է կայքը։
Լրատվամիջոցը խորհուրդ է տալիս սեփական աչքերով տեսնել ամենագեղեցիկ տաճարները։