Տեղ գյուղի ուղղությամբ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

18:19     4 մայիսի, 2023

Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:


© armedia.am