Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

19:01     4 մայիսի, 2023

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։

«Մայիսի 4-ին ժամը 16:30-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասվում է հաղորդագրությունում:


© armedia.am