Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հայտարարել է, որ մայիսի 10-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և մասնակցելու Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններին։
«Մենք պաշտոնապես հաստատում ենք ստացել Մոսկվայից։ Մայիսի 10-ին կմեկնենք Մոսկվա։ Առավոտյան ես հնարավորություն կունենամ բանակցություններ վարել Լավրովի հետ, իսկ դրանից հետո մենք կմասնակցենք նախարարական հանդիպմանը [ՌԴ-Իրան-Սիրիա-Թուրքիա՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ]»,- ասել է Չավուշօղլուն թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: