2023 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 106 հազար օտարերկրյա քաղաքացի, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։
Ներքին գործերի նախարարության կայքում հրապարակված միգրացիոն իրավիճակի 2023 թվականի հունվար-մարտի ցուցանիշների վիճակագրության համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու որոշում է կայացվել Տաջիկստանի 44,8 հազար քաղաքացիների նկատմամբ։
ՌԴ քաղաքացիություն ընդունածների թվով երկրորդ տեղում Ուկրաինայի բնակիչներն են (22 հազար):
Տարվա նշված ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիություն են ստացել Հայաստանի (8,9 հազար), Ղազախստանի (6,9 հազար), Ղրղզստանի (5,4 հազար), Ուզբեկստանի (4,6 հազար), Ադրբեջանի (3,7 հազար), Մոլդովայի (3 հազար), Բելառուսի (2,3 հազար) և Թուրքմենստանի (912 մարդ) բնակիչներ։