Մայիսի 9-ին ընդառաջ՝ Ստեփանակերտում մաքրման աշխատանքներ են իրականացվել

16:08     6 մայիսի, 2023

Մայիսի 9-ին ընդառաջ՝ այսօր առավոտյան Ստեփանակերտի տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ էին ընթանում:

Այդ մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

Քաղաքային իշխանության նախաձեռնության իրականացմանը ներգրավված էին համայնքային ընկերությունների աշխատակիցներ, երիտասարդներ ու դպրոցականներ:

Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ բարեկարգ տեսք են ստացել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի, ազգային ու Խորհրդային Միության հերոսների հուշարձանների շրջակա տարածքները:

Անհրաժեշտության դեպքում արձանները մաքրվել են, դրանց շրջակայքը՝ կանաչապատվել:


© armedia.am