Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի բացմանը

12:26     8 մայիսի, 2023

Երեկ Լիվերպուլում կայացել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը՝ «կարմիր» գորգի արարողությամբ: Այս տարի ևս, ինչխես և նախորդ տարի, գորգը ոչ թե կարմիր է եղել, այլ  փիրուզագույն:

Գորգով հերթով անցել են մրցույթի մասնակից բոլոր 37 պատվիրակները:

Հայաստանը ներկայացնող Բրյունետի հագուստի դիզայները Նարեկ Ջհանգիրյանն է: 

«Նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` Մայր Հայաստանը: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը: Այս կերպարով Բրյունետը ևս մեկ անգամ ընդգծում է հայ կնոջ յուրօրինակությունն ու ոգին»,- նշված է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում։ 

Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից, փոխանցում է Panorama.am-ը։


© armedia.am