Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչեցին զոհվածների հիշատակը։ Այս մասին գրառում է կատարել «ԵՄ-ն Հայաստանում» ֆեյսբուքյան էջը։
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչեցին զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դրեցին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նացիզմի պարտության և Երկրորդ աշխարհամարտում զոհված հայազգի զավակների հիշատակի համար»,- ասվում է գրառումում։