Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»- «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթել է «Միլանին»։
«Ինտերի» հաշիվը 11-րդ րոպեին կրկնապատկել է Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։