Վատիկանում հաստատել են Հռոմի Պապի և Զելենսկիի հանդիպումը

17:44     12 մայիսի, 2023

Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը այցելելու է Վատիկան և հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաստատել է Սուրբ Աթոռի իրազեկ աղբյուրը։

«Նրան (Զելենսկիին – խմբ.) սպասում են Վատիկանում շաբաթ օրը: Պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է աղբյուրը:

Հինգշաբթի երեկոյան իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ Զելենսկին կարող է Հռոմ այցելել առաջիկա շաբաթավերջին։ Մասնավորապես նշվում էր նրա հանդիպումների մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։


© armedia.am