Հռոմի պապն ընդունել է Զելենսկիին

21:13     13 մայիսի, 2023

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն շաբաթ օրն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տևել է 40 րոպե։ 

«Քննարկվել է Ուկրաինայի հումանիտար և քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր <...>։ Հռոմի պապը վերահաստատել է իր մշտական ​​աղոթքները, ինչի մասին են վկայում անցյալ փետրվարից ի վեր նրա բազմաթիվ հրապարակային ելույթները և Տիրոջը ուղղված խաղաղության մշտական ​​կոչերը:

Նշվում է, որ կողմերը «համաձայնել են բնակչությանն աջակցելու համար մարդասիրական ջանքերը շարունակելու անհրաժեշտության շուրջ»։


© armedia.am