Էրդողանը հավաքել է 49,35%, Քըլըչդարօղլուն՝ 45% ձայն՝ քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո. TRT Haber

09:38     15 մայիսի, 2023

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը՝ կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների ժամանակ քվեատուփերի 100 տոկոսը բացելուց հետո, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը, հաղորդում է պետական ​​TRT հեռուստաալիքը, փոխանցում է News.am-ը:

ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%  գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները պատմական են կոչվում, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաջողության հասնելու հնարավորություն ունի։


© armedia.am