Իտալիայում առգրավվել է դեպի Հայաստան ուղարկված 3 տոննա կոկաին

12:30     16 մայիսի, 2023

Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից, ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։ Այս մասին հաղորդում է Այսօր-ը:

Արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։

«Առգրավված թմրանյութը, որը պարզվել է, որ չափազանց մաքուր է և անթերի վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ»,- ասվում է հաղորդագրության մեջ, նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։


© armedia.am