Պորոշենկոն հայտնել է, որ ուկրաինական հակահարձակումը կսկսվի «մի քանի օրվա ընթացքում»

20:54     18 մայիսի, 2023

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն պնդում է, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը կսկսվի «հաշված օրերի ընթացքում»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի օրը իսպանական El Mundo թերթին տված  հարցազրույցում։

Պետության նախկին ղեկավարի խոսքով, ուկրաինական հարձակումը իրեն ամիսներ կամ շաբաթներ սպասեցնել չի տա, այն «կսկսվի մոտ ապագայում»: 

«Մենք պատրաստվում ենք գրոհել տարբեր կետերում»,- ասել է Պորոշենկոն։ 

«Եվրոպան Ուկրաինային համարում է որպես կարևոր բաղադրիչ՝ իր անվտանգության համար»,- կարծում է նա։


© armedia.am