Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն պնդում է, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը կսկսվի «հաշված օրերի ընթացքում»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի օրը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։
Պետության նախկին ղեկավարի խոսքով, ուկրաինական հարձակումը իրեն ամիսներ կամ շաբաթներ սպասեցնել չի տա, այն «կսկսվի մոտ ապագայում»:
«Մենք պատրաստվում ենք գրոհել տարբեր կետերում»,- ասել է Պորոշենկոն։
«Եվրոպան Ուկրաինային համարում է որպես կարևոր բաղադրիչ՝ իր անվտանգության համար»,- կարծում է նա։