ՆԱՏՕ-ն կընդունի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու բազմամյա ծրագիր

21:19     18 մայիսի, 2023

Հուլիսին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարները կընդունեն Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիր՝ արևմտյան օրինակով նրա ամբողջական վերազինման համար: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լիսաբոնում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում դաշինքի երկրները կընդունեն Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիր, որի նպատակն է ապահովել նրա ամբողջական անցումը խորհրդային կարգի դոկտրիններից և զենքերից դեպի արևմտյան», - ասել է Ստոլտենբերգը։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի երկրորդ կարևոր որոշումը կլինի Եվրոպայի ռազմականացման հետագա միջոցառումների հաստատումը։

 


© armedia.am