Նորվեգիայի օրակարգում դեռևս չկա Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հարց

09:30     19 մայիսի, 2023

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է, որ Ուկրաինա F-16 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցը ներկայումս օրակարգում չէ։ РИА Новости-ի հաղորդմամբ հեռարձակումը վարում էր Sky News-ը։

«Ինչ վերաբերում է F-16-ին, ապա այն այժմ օրակարգում չէ, ես իսկապես չեմ ցանկանում ենթադրություններ անել ապագա հնարավոր մատակարարումների մասին»,- ասել է նա իր բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


© armedia.am