Վրաստանի նախագահը բոյկոտ է հայտարարել Georgian Airways ավիաընկերությանը` դեպի Ռուսաստան թռիչքների հետ կապված

22:16     20 մայիսի, 2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բոյկոտ է հայտարարել Georgian Airways-ին, որը մայիսի 20-ին Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումից հետո առաջին չվերթն է իրականացրել դեպի Մոսկվա և քաղաքացիներին հորդորել է չօգտվել փոխադրողի ծառայություններից, հայտնում է «Ռուսթավի 2»-ը։

Զուրաբիշվիլիի խոսքով, ընկերությունը «օգտվում է իրավիճակից հարստանալու համար», ինչպես դա եղել է նախորդ կառավարության օրոք և կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։

«Այժմ Georgian Airways-ը ցանկանում է «օգտվել նոր իրողությունից, որն անընդունելի է մեր բնակչության մեծամասնության համար», - ասել է նախագահը։

 


© armedia.am