ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղրիմին հարվածելու սպառնալիքները

12:01     22 մայիսի, 2023

Ղրիմը Ռուսաստանի մաս է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Ջեյք Սալիվանի հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կգտնենք միջոց, որպեսզի թույլ չտանք նման սպառնալիքների իրականացումը։ ՌԴ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա անվտանգությունը հուսալիորեն կապահովվեն»,-նշել է նա։

Ավելի վաղ Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային թույլ չի տալիս արևմտյան սպառազինություն օգտագործել ՌԴ տարածքին հարվածելու համար, սակայն Ղրիմը Ռուսաստանի տարածք չի համարում։   


© armedia.am