Հայտնի է՝ որտեղ կկայանա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

17:04     23 մայիսի, 2023

Հինգշաբթի՝ մայիսի 25-ին, Մինսկում Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ կազմակերպության ներկայացուցիչ Վլադիմիր Զայնետդինովին հղումով։

«Հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը»,- պարզաբանել է Զայնետդինովը։

Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն հրամանատարավերահսկիչ մարմինների և ուժային կազմավորումների համատեղ պատրաստության հետ կապված փաստաթղթեր։ Բացի այդ, միջոցառման մասնակիցները կբարձրացնեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։


© armedia.am