Վահագն Խաչատուրյանը Կատարում մասնակցել է գալա ընթրիքի

13:00     24 մայիսի, 2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

«Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո:


© armedia.am