Չավուշօղլուն սպառնում է «նոր միջոցներ ձեռնարկել», եթե Հայաստանը «չուղղի իր սխալը»

15:27     24 մայիսի, 2023

«Հույս ունենք, որ Հայաստանը կուղղի, այսպես կոչված, սխալը», - երեկ Անթալիայում, Թուրքիա ժամանած Ադրբեջանի պատվիրակության լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ կրկին անդրադառնալով Երևանում մեկ ամիս առաջ տեղադրված «Նեմեսիսի» արձանին, հայտնում է «Ազատություն»-ը:

Չավուշօղլուն, հակառակ դեպքում, սպառնացել է՝ «նոր միջոցներ ձեռնարկել»։

«Հայաստանում՝ Երևանում, անցյալում մեր ադրբեջանցի եղբայրներին, օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցումն անընդունելի քայլ էր: Մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,- ասել է Չավուշօղլուն։


© armedia.am