Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել իր ոստիկանների մասնակցությանը Մոլդովայում ԵՄ քաղաքացիական առաքելությանը

18:28     24 մայիսի, 2023

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել իր ոստիկանների մասնակցությանը Մոլդովայում ԵՄ անվտանգության քաղաքացիական առաքելությանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Գերմանիայի կառավարությունն այսօր որոշում է կայացրել Մոլդովայում ԵՄ նոր գործընկերային առաքելությանը ոստիկանների մասնակցության մասին։ Սա քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է ԵՄ-ի անվտանգության և պաշտպանության համատեղ քաղաքականության շրջանակներում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ առաքելությունը կոչված է աջակցելու Մոլդովայի իշխանություններին ազգային անվտանգության ապահովման գործում, մասնավորապես՝ ընդլայնելու նրանց հնարավորությունները կիբերհարձակումներին և ապատեղեկատվությանը հակազդելու հարցում։ 

Հեբեշտրեյտը պնդել է, որ Մոլդովան «ենթարկվում է Ռուսաստանի կողմից ապակայունացման մշտական ​​փորձերի», որոնք նպատակ ունեն երկիրը շեղել եվրոպամետ ուղուց:

Առաքելությանը Գերմանիայից կմասնակցեն մինչև 15 ոստիկան։


© armedia.am