Շոյգուն ընդգծել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի ​​միջոցառումներին

12:49     25 մայիսի, 2023

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներում Հայաստանի մասնակցության կարևորությունը»,- ասել է Շոյգուն՝ հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։


© armedia.am