Ալիևն առաջին անգամ ներկա կգտնվի ԵԱՏՄ գագաթնաժողովին

13:40     25 մայիսի, 2023

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Sputnik-ը:
Նա հավելել է, որ տեսակապով միջոցառմանը կմիանան Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդներ Շավքաթ Միրզիյոևը և Էմոմալի Ռահմոնը:
Պեսկովը նաև հաստատել է, որ Պուտինն այսօր առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև կկայանա առաջնորդների եռակողմ հանդիպումը:
Օրվա առաջին կեսը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության զարգացման հարցերին. Կրեմլի մեծ պալատում ԵԱՏՄ երկրների ղեկավարները գագաթնաժողով կանցկացնեն:

 


© armedia.am