Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ

08:55     29 մայիսի, 2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ երկրորդ փուլի ընտրությունների ավարտին քվեարկությունից հետո բացված քվեատուփերի 99 տոկոսի արդյունքներով Էրդողանը հավաքել է 52 տոկոս, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս, հաղորդում է NEWS.am-ը։


© armedia.am