Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան

10:45     30 մայիսի, 2023

Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու տարածքից լուսանկար հրապարակել։

«Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը, որ հավերժացնում էր Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հետաքրքիր է` կլինի՞ արդյոք որևէ արձագանք Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին, ինչ-որ ռեպորտաժներ կամ թոք-շոուներ, որտեղ հայրենասերները կդատապարտեն այս քայլը։ Թե՞ բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության ավանդական կոչո՞վ:

Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո` դեմքի զարմացած արտահայտություն, թե՞ ամեն դեպքում ինչը և երբ այնպես չի եղել»,- գրել է նա։

#Азербайджан ???????? в #Бердзор|е стер с лица земли Мемориал Славы, увековечивающий память погибших в Великой Отечественной войне. Интересно, будет ли реакция на уничтожение памятников посвященных павшим в #ВОВ, репортажи или ток шоу, где патриоты будут рвать и метать за осквернение… pic.twitter.com/cEoXLZX5VG

— Alen Simonyan (@alensimonyan) May 29, 2023


© armedia.am