Իրանում հայտնել են, որ երկրի օդային տարածքի խախտումը լուրջ հետևանքներ կունենա

00:10     31 մայիսի, 2023

Իրանի օդային տարածքի խախտումը լուրջ հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության պետի տեղակալ Ալիռեզա Էլխամին, հաղորդում է IRNA-ն։

Նրա խոսքով, ավելի քան 300 կմ հեռահարությամբ և ավելի քան 2000 կմ հեռավորության վրա հայտնաբերող առավել առաջադեմ ռադիոտեղորոշիչ և հրթիռային համակարգերը գտնվում են ՀՕՊ տարբեր գոտիների և խմբերի օպերատիվ գոտում։

Նա հայտնել է, որ իրանական բանակը նշանակալի ձեռքբերումներ ունի հակաօդային պաշտպանության համակարգերի մշակման և արտադրության մեջ, իսկ հեռահար և ճշգրիտ հրթիռների արտադրությունը լուրջ սպառնալիք է թշնամիների համար։

Բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարի տեղակալն ընդգծել է, որ հրթիռային և ռադիոտեղորոշիչ համակարգերի կարողությունը երկրի ռազմական քաղաքականության կարևորագույն ռազմավարական առանցքներից է՝ թշնամիների հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար, և որ Իրանի օդային տարածքի ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա։


© armedia.am