Լարված իրավիճակ Լարսում. ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի մայրուղին չհեղեղվի

00:26     31 մայիսի, 2023

Հեղեղումների պատճառով Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին Telegram–ում գրել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Մասնագետներն այս պահին փորձում են խուսափել մայրուղու հեղեղումից։ Ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ` ափի երկայնքով պատնեշներ ենք շարում, հեռացնում ենք ջուրը»,– նշել է Մենյայլոն։

Նրա խոսքով՝ տեղում աշխատում են վթարային ծառայությունները։ Ըստ մասնագետների` մոտակայքում գտնվող բնակավայրերի համար վտանգ չկա։

Հյուսիսային Օսեթիայի ղեկավարը նշել է, որ նման իրավիճակ առաջին անգամ չէ այս տարածքում, պատճառը ձնհալքն է ու առատ տեղումները։


© armedia.am