Հեղեղումների պատճառով Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին Telegram–ում գրել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Մասնագետներն այս պահին փորձում են խուսափել մայրուղու հեղեղումից։ Ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ` ափի երկայնքով պատնեշներ ենք շարում, հեռացնում ենք ջուրը»,– նշել է Մենյայլոն։
Նրա խոսքով՝ տեղում աշխատում են վթարային ծառայությունները։ Ըստ մասնագետների` մոտակայքում գտնվող բնակավայրերի համար վտանգ չկա։
Հյուսիսային Օսեթիայի ղեկավարը նշել է, որ նման իրավիճակ առաջին անգամ չէ այս տարածքում, պատճառը ձնհալքն է ու առատ տեղումները։