Մակրոնը Եվրոպային կոչ է արել Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունները կառուցել ամենախաղաղ ձևով և առանց միամտության

21:09     31 մայիսի, 2023

Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունները կառուցի ամենախաղաղ ձևով և առանց միամտության։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրատիսլավայում Globsec միջազգային անվտանգության համաժողովում՝ խոսելով ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին: 

«Եվրոպական պաշտպանական քաղաքականությունը ՆԱՏՕ-ի կարևոր մասն է: Սա երկարաժամկետ հեռանկարում վստահություն ստեղծելու միակ ճանապարհն է: «Մենք՝ եվրոպացիներս, պետք է ապագայում ունենանք ինքներս մեզ պաշտպանելու և մեր հարևանների հետ հարաբերություններ կառուցելու մեր սեփական կարողությունները»,- ասել է Մակրոնը։

«Մեր աշխարհագրությունը չի փոխվի, Ռուսաստանը կմնա Ռուսաստան՝ նույն սահմաններով, և մենք պետք է կառուցենք մի տարածք, որը թույլ կտա մեզ գոյակցել վաղվա Ռուսաստանի հետ ամենախաղաղ ձևով և առանց որևէ միամտության»,- ասել է Մակրոնը։


© armedia.am