Արցախի արտգործնախարարն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին

19:16     2 հունիսի, 2023

Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում։


© armedia.am