Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո

16:08     3 հունիսի, 2023

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հունիսի 4-5-ը Կոսովո կուղարկի հատուկ նշանակության ուժերի գումարտակ, փոխանցում է Vedomosti։

Այս մասին  հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը․

«Կոսովոյի իրադարձություններից հետո, ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության խնդրանքով, 65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի գումարտակը տեղակայվեց որպես պահեստային ստորաբաժանում, որը նախկինում հատկացվել էր ՆԱՏՕ-ի ուժերին Կոսովոյի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։


© armedia.am