ԱՄՆ-ում ռեցեսիա են կանխատեսում

12:22     5 հունիսի, 2023

«Bank of America»-ի ղեկավար Բրայան Մոյնիհենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 2023 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում և 2024 թվականի առաջին եռամսյակում կհայտնվի «մեղմ ռեցեսիայի» մեջ, գրում է «Գազետա․ռու»-ն։ 

«Անցյալ տարեվերջին մենք կանխատեսում էինք անկում այս տարվա համար: Այժմ մեր կանխատեսումները հետաձգել ենք ավելի ուշ ժամկետի։ Իրականում սա չափավոր անկում է այս տարվա երրորդ և չորրորդ եռամսյակում, ինչպես նաև հաջորդ տարվա առաջին եռամսյակում»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ  երկրում գործազրկությունը կբարձրանա մինչև 4 տոկոս:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պետական պարտքի հետ կապված իրավիճակը կարգավորվել է և դրանով իսկ կխուսափեն կոլապսից։ Նա նշել է, որ ճգնաժամը կանխվել է երկրում պետական պարտքի առաստաղը բարձրացնելու օրինագծի շնորհիվ։ 


© armedia.am