Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի

10:42     7 հունիսի, 2023

Հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մեդիայի ներկայացուցիչները կարող են նկարահանումներ իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից: Մարզումից հետո նախատեսված է մեդիայի շփում ֆուտբոլիստներից մի քանիսի հետ: 


© armedia.am