Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը

14:10     8 հունիսի, 2023

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման  և դրանց արդիականացման հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի հետ հացահատիկի համաձայնագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել մայիսի 28-ին գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո։


© armedia.am