Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար

15:49     8 հունիսի, 2023

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) ղեկավար Էլչին Գուլիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության իրականացմանն ու զարգացմանը՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

«Հանդիպումներ և խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ հարևան երկրների սահմանային գերատեսչությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, քննարկվում են հետագա համագործակցության նոր ձևերն ու մեթոդները, համակարգում է իրականացվում  ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին առաջացած հարցերի շուրջ»,- ասել է Գուլիևը։

Նշենք, որ Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը:


© armedia.am