Հայ պատանիները նվաճել են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ

09:00     9 հունիսի, 2023

Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են , որ Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում:

Երկու շախմատիստներն էլ 11 հնարավորից վաստակել են 8.5 միավոր:

Մրցանակակիրների շարքում են նաև Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ) և Մարիամ Խաչատրյանը (մինչև 16 տարեկան աղջիկներ), ովքեր իրենց տարիքային խմբերում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հայաստանից մասնակցում է 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ:


© armedia.am