Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին

17:38     9 հունիսի, 2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 9-ին շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։

Ինչպես տեղեկացվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քաջառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն։


© armedia.am