Վրաստանը ՀՀ–ի, Ադրբեջանի և Մոլդովայի հրշեջ-փրկարարների հետ վարժանքներ կանցկացնի

14:33     12 հունիսի, 2023

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը լայնածավալ վարժանքներ կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հրշեջ-փրկարարական կազմավորումների մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Վարժանքներն անցկացվելու են հունիսի 12-16-ը անտառային հրդեհների թեմայով նախապես մշակված սցենարով»,– գրում է կայքը։

Նշվում է, որ վարժանքների նպատակն է լայնածավալ բնական աղետների ժամանակ համապատասխան գերատեսչությունների համակարգումն ու կապը:


© armedia.am