Եվրախորհրդարանի նիստում քննարկվելու են իրավիճակն Արցախում եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները

13:30     12 հունիսի, 2023

Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի նիստում, որը տեղի է ունենալու հունիսի 12-15-ին, քննարկվելու է նաև իրավիճակն Արցախում, փոխանցում է news.am-ը։

Նշվել է, որ հունիսի 13-ին քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, իրավիճակն Արցախում և Լաչինի միջանցքում։ Հարցերին պատասխանելու է ԵՄ միջազգային հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։


© armedia.am