ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով
Հայաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: Այս մասին որոշումն ընդունվել է ԿԲ խորհրդի նիստում, փոխանցում է Sputnik-ը։
Ուկրաինայում հակամարտության սկսվելուն և պարենի ու էներգակիրների համաշխարհային գների աճին զուգահեռ Հայաստանում ուժեղացել են գնաճի ռիսկերը։ Դրա նախադրյալներն ավելացան Հայաստանում ռուսների և օտարերկրյա այլ քաղաքացիների ներհոսքից հետո, որից հետո ավելացավ ապրանքների և ծառայությունների պահանջարկը, ինչը ևս ազդեց գների վրա։
Որպես հետևանք` Հայաստանում գնաճը, որը փետրվարին կազմել էր 6,5 տոկոս, սեպտեմբերին հասել է 9,9 տոկոսի։
Բացի այդ, ԿԲ–ն լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 12.0%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%: