Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբՙ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: