Թուրքիան Հայաստանի հավաքականին կընդունի սեպտեմբերի 8-ին

15:00     13 հունիսի, 2023

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Հավաքականների առաջին դիմակայությունը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1 ։ 2 հաշվով։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի  Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։


© armedia.am