Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կրավցովը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները

10:39     14 հունիսի, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետի գրասեյակից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:


© armedia.am