Փաշինյանը բավարարում է Էրդողանին

15:28     14 հունիսի, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր է համարել Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, փոխանցում է Panorama.am-ը։ 

«Սակայն, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր պահ է։ Մինչ օրս Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել»,– թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը։

Նա «կարևոր քայլ» է անվանել նաև Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա։

«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա կարճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես երախտագիտություն հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։


© armedia.am